«Տնտեսական փոխազդեցության և լոգիստիկական ոլորտի զարգացումը հետխորհրդային տարածքում. ձևերը, փորձը, հնարավորությունները» խորագրով գիտաժողով

Հաղորդակցման ուղիների Ուրալի պետական համալսարանի Համաշխարհային տնտեսագիտության և լոգիստիկայի ամբիոնը 2023 թ․-ի ապրիլի 23-ին կազմակերպում է «Տնտեսական փոխազդեցության և լոգիստիկական ոլորտի զարգացումը հետխորհրդային տարածքում. ձևերը, փորձը, հնարավորությունները» խորագրով գիտագործնական գիտաժողով։

Գիտաժողովի թեմաներն են՝

  • հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների տնտեսական փոխգործակցության ժամանակակից խնդիրները,
  • Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի առանձնահատկությունները. ռուս-հայկական տնտեսական համագործակցության ռազմավարությունները, ուղիները, ձևերը, ուղղությունները,
  • տրանսպորտային ծառայությունների շուկայի զարգացումը Հայաստանում և Ռուսաստանում,
  • լոգիստիկ ծառայությունների կազմակերպման և որակի հարցեր,
  • թվայնացման գործընթացները տրանսպորտի ոլորտում,
  • սոցիալ-տնտեսական գործընթացները հետխորհրդային տարածքում։

Միջոցառման ձևաչափը՝ տեսակոնֆերանս։

Գիտաժողովի լեզուն ռուսերենն է։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ․-ի փետրվարի 1-ն  ուղարկել մասնակցության հայտը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ vladiblok@yandex.ru։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

Информационное письмо