Ինտեգրված դաս` ՇՊՀ-ի ավագ դպրոցում

Շարունակելով ՇՊՀ-ի ավագ դպրոցում մեկնարկած «Վարպետաց դասեր» նախաձեռնությունը՝ համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերոբյանը դեկտեմբերի 9-ին ինտեգրված դաս է անցկացրել դպրոցում։

«Էլեկտրոլիզ» թեմայով դասին մասնակցել են ՇՊՀ-ի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի 11-րդ և կենսաքիմիա հոսքի 10-րդ, 12-րդ դասարանների աշակերտները։

Ի՞նչ է էլեկտրոլիտային դիսոցումը, ինչո՞վ է պայմանավորված էլեկտրական հոսանքը էլեկտրոլիտների լուծույթում, ինչպիսի՞ կիրառություն ունի էլեկտրոլիզը, ո՞րն է Ֆարադեյի օրենքը էլեկտրոլիզի համար․ այս և այլ հարցերին են անդրադարձել  ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Երվանդ Սերոբյանը և ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Գոհար Պետրոսյանը` համատեղ ներկայացնելով ֆիզիկաքիմիական գործընթացը։

Ինտեգրված դասն ընթացել է ակտիվ քննարկումներով, մուլտիմեդիա միջոցների կիրառմամբ, ուղեկցվել է լաբարատոր փորձերով և ամփոփվել է թեմատիկ թեստային առաջադրանքի կատարմամբ։