Արտագնա սեմինար «Մեդիագրագիտություն» թեմայով

 

ՇՊՀ-ի լրագրության բաժնի դասախոս Նունե Արևշատյանը «Մեդիագրագիտություն» թեմայով արտագնա սեմինար է վարել Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում։

Սեմինարին մասնակցել են Շիրակի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները, որոնք սոցհարթակում լինելով ակտիվ օգտատերեր և մեդիա սպառողներ, ցանկություն էին հայտնել ծանոթանալու մեդիագրագիտության կանոններին։

Լրագրողը մեդիագրագիտությունը ներկայացրել է որպես  21-րդ դարի հմտություն, որին պետք է տիրապետի յուրաքանչյուր մեդիա սպառող՝ տարբերակելու քարոզչությունն ու ապատեղեկատվությունը  ճշգրտված և հավաստի  տեղեկատվությունից։

Խոսելով Եվրոպայում և Հայասատանում մեդիագրագիտության տարածման մասին՝ բանախոսը օրինակներ է բերել հայկական մեդիայում կիրառված մանիպուլյացիոն հնարքներից՝ կեղծ լուսանկարներ, շփոթեցնող վերնագրեր, չստուգված տեղեկություններ։

Ուսանողները ծանոթացել են նաև ֆիշինգին՝ կիբեռհարձակման ամենատարածված տեսակին, իրենք ևս կեղծ լուրերի օրինակներ են մեջբերել։ Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։