«Հանցավորության հակազդման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ուսանողական գիտական համաժողով

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը 2023 թ․-ի մայիսի 22-ին ժամը 10։00-ին կազմակերպում է «Հանցավորության հակազդման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով  ուսանողական գիտական համաժողով, որի արդյունքում նախատեսվում է հրատարակել ուսանողական համաժողովի նյութերի ժողովածու։

Մասնակցելու ցանկության դեպքում խնդրում ենք մինչև 2023 թ․-ի ապրիլի 1-ը gitakan@edupoilice.am և naravardanyan1991@mail.ru էլեկտրոնային փոստերին միաժամանակ ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ՝ դրանում նշելով մասնակցի անունը և ազգանունը, կուրսը, հեռախոսհամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Համաժողովին որպես զեկուցող հանդես գալու ցանկության դեպքում անհրաժեշտ է ուղարկել նաև գիտական հոդվածը։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈւԳԸ՝ (sss@shsu.am):

«Հանցավորության հակազդման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ուսանողական գիտական հոդվածներին ներկայացվող պահանջներ