«Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով պարբերական

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով  պարբերականում հրատարակվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների գիտական և գիտամեթոդական հոդվածներ։

Պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ–ի գիտական հրատարակությունների ցանկում։

 

Պարբերականի հիմնական բաժիններն են՝

 

  • օլիմպիական սպորտ․ օլիմպիզմը, օլիմպիական կրթությունը և ժառանգությունը ժամանակակից սպորտում,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հոգեբանական հիմնախնդիրները,
  • սպորտային գործունեության և առողջ ապրելակերպի բժշկակենսաբանական հայեցակետերը,
  • ֆիզիկական վերականգնման հիմնախնդիրները սպորտում,
  • ադապտիվ ֆիզիկական կուլտուրան և ադապտիվ սպորտը ժամանակակից աշխարհում,
  • սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները,
  • սպորտի կառավարման նորարարական տեխնոլոգիաները։

Հոդվածներն ընդունվում են՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Պարբերականի հոդվածների ընդունման և հրատարակման ժամկետները․

N Ընդունում Հրատարակում
1. դեկտեմբերի 1 – մարտի 1                        մայիս
2. ապրիլի 1 – հուլիսի 1                    սեպտեմբեր
3. օգոստոսի 1– նոյեմբերի 1                   դեկտեմբեր

Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝   eranuhi.simonyan@sportedu.am և 1 օրինակ ներկայացնել տպագիր տարբերակով։

Հեղինակը 10 օրվա ընթացքում իր էլեկտրոնային հասցեով  տեղեկացվում է հոդվածի ընդունման, անհրաժեշտ շտկումներ կատարելու կամ հոդվածի մերժման մասին։

Խմբագրական հանձնախմբի դրական եզրակացությունից հետո կատարվում է համապատասխան վճարում։

         Յուրաքանչյուր հեղինակ պարբերականի 1 համարում կարող է ներկայացնել 1–ից ոչ ավելի գիտական աշխատանք։

Յուրաքանչյուր հոդվածին տրվում է միջազգային թվային համարանիշ՝ DOI։

Ասպիրանտները և հայցորդները հոդվածի հետ պետք է ներկայացնեն կարծիք` ոլորտի գիտնականի կամ առաջատար մասնագետի կողմից։

Տպագրման նպատակով՝ յուրաքանչյուր էջը սահմանվել է  հանրապետության բուհերի դասախոսներին` 2000 դրամ, իսկ արտերկրյա բուհերի դասախոսների համար՝ 4000 դրամ վճար (ՀՀ արտարժույթին համապատասխան գումար):

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ