Բաց դաս «Զատիկը հայոց հոգևոր և նյութական մշակույթում» թեմայով

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում անցկացվեց բաց դաս «Զատիկը հայոց հոգևոր և նյութական մշակույթում» թեմայով:

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ուսանողները ներկայացրին օրվա խորհուրդը, դերն ու նշանակությունը, հանդես եկան հետաքրքիր և ուշագրավ զեկուցումներով։ Անդրադարձան տոնի և տոնակատարության միջոցով ազգային դիմագծի պահպանման, հայեցի դաստիարակության զարգացման և հայի կերպը պահպանելու հնարավորություններին։

Դասը վարում էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Մելինե Հարությունյանը։

։