«Լեզվաընկալումը և հաղորդակցման հմտությունները հայ հին և միջնադարյան մշակույթում» թեմայով գիտական սեմինար

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «Լեզվաընկալումը և հաղորդակցման հմտությունները հայ հին և միջնադարյան մշակույթում» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աստղիկ Հայրապետյանը։

Բանախոսն ըստ հերթականության ներկայացրեց հին և միջնադարյան հայ լեզվամշակույթում առկա ողջույնի, համագործակցության և մեծարման բոլոր դրսևորումները՝ վկայակոչելով աղբյուրները։ Անդրադարձավ արքունական նիստուկացը, միջազգային և պետական փոխհարաբերությունները բացահայտող և արտահայտող ձևերին ու միջոցներին։

Սեմինարի վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում։