«Գովազդի լեզվի բառապաշարը» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աստղիկ Հայրապետյանի անցկացրած՝ «Գովազդի լեզվի բառապաշարը» թեմայով գիտական սեմինարի նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում կիրառվող գովազդի լեզվի յուրահատկությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով գովազդի լեզուն ձևավորող, ինչպես նաև դրան առնչվող մի շարք բառերի բառակազմական դրսևորումներին։
Բանախոսը նշեց, որ ժամանակակից մարդն ապրում է գովազդային իրականության միջավայրում, ուստի գովազդի լեզվի ուսումնասիրությունն ունի կողմնորոշիչ նշանակություն։