«Արյան շիճուկի ՆԱԴPH պարունակող լիպոպրոտեինի ակտիվացնող ազդեցությունը շաքարախտ տիպի հիվանդների էրիթրոցիտների էկտոսոմային ՆԱԴPH օքսիդազի վրա» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում անցկացվեց գիտական սեմինար «Արյան շիճուկի ՆԱԴPH պարունակող լիպոպրոտեինի ակտիվացնող ազդեցությունը շաքարախտ տիպի հիվանդների էրիթրոցիտների էկտոսոմային ՆԱԴPH օքսիդազի վրա» թեմայով։ Բանախոսն էր կ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը։
Ս․Ալեքսանյանը նշեց, որ գիտական աշխատանքի նպատակն է պարզել, թե ինչպես կարելի է արյան շիճուկից և էրիթրոցիտներից առանձնացնել հատուկ նյութեր՝ նատիվ լիպոպրոտեիններ (ՆԼՊ) և էկտո-ՆՕՔՍ (NOX)։ Ուսումնասիրությունը կենտրոնացած է եղել շաքարախտի առաջին տիպով հիվանդների և առողջ դոնորների արյան մեջ այս նյութերի գործառույթի վրա։
Հետազոտության արդյունքում մշակվել է կենսաքիմիական ուսումնասիրության մեթոդ, որը հնարավորություն է տալիս ավելի վաղ հայտնաբերել շաքարախտ առաջին տիպի հիվանդությունը և կարող է կիրառվել որպես ախտորոշիչ թեստ:
Հետազոտությունն իրականացվել է Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Հ․ Խ․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի և Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի համատեղ ջանքերով։