«Կինեմատիկական մոտեցումները երկրաչափական խնդիրներում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնում անցկացվեց գիտական սեմինար «Կինեմատիկական մոտեցումները երկրաչափական խնդիրներում» թեմայով։ Բանախոսներն էին ֆ․մ․գ․թ․, դոցենտ Վարդան Մանուկյանը և ֆ․մ․գ․թ․ Գագիկ Նիկողոսյանը։ Զեկուցողները ներկայացրին մաթեմատիկայի դասընթացում ֆիզիկական գաղափարների կիրառման կարևորությունն ու մոտիվացնող դերը։ Հետազոտությունում շեշտադրված էին այն կինեմատիկական մոտեցումները, որոնց օգնությամբ հեղինակները, ընդհանրացնելով որոշ հայտնի մասնավոր արդյունքներ, մշակել էին հարթ կորի կորության շառավղի որոշման ընդհանուր եղանակ։
Հետազոտությունն իրականացվել է Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ՝ SUSh-PRIOR N01-SCI-2024 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում: