«Արևելք-Արևմուտք. մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» միջազգային գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Հայաստանի ազգային գրադարանի կողմից 2025թ. սեպտեմբերի 25-26-ը կազմակերպվում է «Արևելք-Արևմուտք. մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրացվել մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ eastwestculturalmediators@gmail.com էլ. հասցեին ուղարկելով զեկուցման վերնագիրը և ամփոփագիրը (առավելագույնը 1000 նիշ), ինչպես նաև անհրաժեշտ տեղեկությունները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):