«Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործման հիմնախնդիրները» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործման հիմնախնդիրները» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վահե Բաղդասարյանը։
Սեմինարի նպատակն էր «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին առնչվող մի շարք հիմնախնդիրների ներկայացումը:
Իր զեկույցում Վ․ Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին առնչվող հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործման հիմնախնդիրներին, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորմանն առնչվող օրենսդրական կարգավորման առանձնահատկություններին, Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև համամասնական ընտրական համակարգի որոշ դրույթներին։
Գիտական սեմինարի ավարտին տեղի ունեցավ թեմայի քննարկում, հարցուպատասխան: