«Մինա Շիրվանյան» անվանական կրթաթոշակին դիմելու կարգը

Այսօր «ԱՐԱՄԱԶԴ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամի «Մինա Շիրվանյան» անվանական կրթաթոշակի ներկայիս շահառուները տեղեկատվական հանդիպում ունեցան Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ և ծանոթացրեցին կրթաթոշակին դիմելու կարգին ու մանրամասներին։

Հիշեցնենք, որ ծրագիրը ՇՊՀ-ում գործում Է 2022թ․ սեպտեմբերից՝ բակալավրի 1-ից 4-րդ կուրսերի առկա (վճարովի) համակարգի այն ուսանողների համար, ովքեր սովորում են «Մենք ենք Գյումրին» հանձնախմբի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ http://bitly.ws/Fv7M և մինչև սույն թվականի hունիսի 15-ը լրացնել դիմում-հայտը:

Մասնագիտությունների ցանկին ծանոթացեք ստորև՝

http://bitly.ws/Fv7W