Տեղեկատվական հանդիպում պրակտիկային ընդառաջ

2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաները կանցկացվեն փետրվարի 26-ից մինչև մարտի 22-ը։ Այս մասին այսօր տեղի ունեցած տեղեկատվական հանդիպման ընթացքում ուսանողներին հայտնեց ՇՊՀ-ի ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանը։

Նա ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։ Ըստ մասնագիտությունների ներկայացրեց պրակտիկայի անցկացման վայրերը։

Հանդիպման ավարտին Ինեսսա Շուխյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։