«Կենսատեխնոլոգիա և կենսաբժշկական ինժեներություն» խորագրով 13-րդ համառուսական գիտագործնական գիտաժողով

Կուրսկի պետական բժշկական համալսարանը 2023թ. նոյեմբերի 23-ին կազմակերպում է «Կենսատեխնոլոգիա և կենսաբժշկական ինժեներություն» խորագրով 13-րդ համառուսական գիտագործնական գիտաժողով՝ նվիրված համալսարանի 88-ամյակին, որին կարող են մասնակցել դասախոսներ և ուսանողներ:

Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: