«Կոլպինյան ընթերցումներ. մանկապատանեկան տուրիստական-տեղանքի պատմության ֆորում» խորագրով 6-րդ համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով-մրցույթ

Սանկտ Պետերբուրգի Կոլպինոյի շրջանի Երեխաների և պատանիների ստեղծագործական պալատի կողմից 2024թ. մարտի 28-ին կազմակերպվում է «Կոլպինյան ընթերցումներ. մանկապատանեկան տուրիստական-տեղանքի պատմության ֆորում» խորագրով 6-րդ համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով-մրցույթը, որին կարող են մասնակցել աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ  և ոլորտի մասնագետներ:

Գիտաժողովը կանցկացվի առկա կամ հեռավար ձևաչափերից մեկով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. դեկտեմբերի 15-ը confero@rc-dtdm.spb.ru. էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը և հոդվածը՝ պատրաստված պահանջներին համապատասխան:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները և աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: