Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2023թ. նոյեմբերի  15-ին և 16-ին կազմակերպում է երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով, որին կարող են մասնակցել մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և երիտասարդ գիտնականներ (մինչև 35 տարեկան):

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. հոկտեմբերի  25-ն ուղարկել զեկուցման վերնագիրը և ամփոփագիրը՝ նշելով պահանջվող անձնական տվյալները:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: