«XXI դարի երիտասարդություն. կրթություն, գիտություն, նորարարություն» խորագրով 10-րդ միջազգային գիտաժողով

Պ.Մ. Մաշերովի անվան Վիտեբսկի պետական համալսարանը 2023թ. դեկտեմբերի 8-ին կազմակերպում է «XXI դարի երիտասարդություն. կրթություն, գիտություն, նորարարություն» խորագրով 10-րդ միջազգային գիտաժողովը, որին կարող են մասնակցել ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, բելառուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. նոյեմբերի 9-ը գրանցվել գիտաժողովի պաշտոնական կայքում, լրացնել հայտը հետևյալ հղումով և պահանջվող փաստաթղթերի հետ ուղարկել  կազմհանձնաժողովին:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները և աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: