«Պատմական ժառանգության թվայնացում և ճանաչում» թեմայով սեմինար

ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը 2023թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-16:30, «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի շրջանակներում կազմակերպում է «Պատմական ժառանգության թվայնացում և ճանաչում» թեմայով սեմինար:

Սեմինարին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով. https://csit.am/2023/reg_workshop.php:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ csit.am կայքում: