«Գիտության և կրթության ցուցահանդես» և գիտական նստաշրջան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում

ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. հոկտեմբերի 12-13-ը կազմակերպվում է «Գիտության և կրթության ցուցահանդես», որի ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ՀՀ և միջազգային գիտակրթական կազմակերպությունների և ՀՀ պետական խոշոր բուհերի գործունեությանը: Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ ԳԱԱ հարակից բացօթյա տարածքում (Մ. Բաղրամյան պող. 24) ժամը 11:00-ից մինչև 19:00:

Ս. թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ից մինչև 16:30, ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի կունենա գիտական նստաշրջան:

Միջոցառմանը կարող են մասնակցել բուհի անձնակազմի և ուսանողական համակազմի ներկայացուցիչներ:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Միջոցառման մանրամասներին և ցուցահանդեսի ծրագրին կարող եք ծանոթանալ http://scs.am/am/14-09-2023 և http://scs.am/am/15-09-2023  հղումներով: