«Զանգվածի կենտրոնի բանաձևի որոշ կիրառությունների մասին» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Զանգվածի կենտրոնի բանաձևի որոշ կիրառությունների մասին» թեմայով, որի բանախոսներն էին ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Նիկողոսյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը։
Հետազոտությունն իրականացվել էր ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21T-5C039 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին տիրույթների ծածկման վերաբերյալ կոմբինատորիկայում քննարկվող խնդիրների տարբեր դասեր, որոնց համար մեթոդական ցուցումների տեսքով մեկնաբանվեցին ինչպես հայտնի «ավանդական»-մաթեմատիկական լուծումները, այնպես էլ առաջարկվող նորարար մոտեցումը՝ նյութական կետերի զանգվածի կենտրոնի բանաձևի կիրառությամբ: Նշված մոտեցումների կիրառությամբ լուծված խնդիրների օրինակով ներկայացվեցին այդ մեթոդների տարբերությունները, առանձնահատկություններն ու առավելությունները:
Հանդիպման ավարտին Գ․ Նիկողոսյանն ու Վ․ Մանուկյանը պատասխանեցին մասնակիցների հարցերին։