«Վերադարձ Ապագա (Հայկական քաղաքակրթության կենսընթացը)» թեմայով սեմինար ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ «Վերադարձ Ապագա (Հայկական քաղաքակրթության կենսընթացը)» թեմայով սեմինար, որի բանախոսն էր Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դոցենտ Արմեն Ներսիսյանը։
Բանախոսն անդրադարձավ ժամանակակից քաղաքակրթական ճգնաժամի էությանն ու բնույթին, դրա հաղթահարման ապագայամետ մոտեցումներին։ Այս համատեքստում գիտական հենքի վրա բացահայտվեցին հայկական քաղաքակրթության ապագա կենսընթացի հիմքերը։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարց ու պատասխան։