Տեղի ունեցավ ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար ձևավորված կազմկոմիտեի հերթական նիստը

Ապրիլի 9-ին Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում տեղի ունեցավ բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար ձևավորված կազմկոմիտեի հերթական նիստը։
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը կազմկոմիտեի անդամներին ներկայացրեց միջոցառման համար կատարված աշխատանքների ընթացքը և այն բոլոր առաջարկությունները, որոնք ստացել է: Կազմկոմիտեի անդամներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկայում նախատեսված աշխատանքների իրականացման համար:
Քննարկվեցին օրակարգային այլ հարցեր: