Խորհրդատվական սեմինար-վերապատրաստում ՇՊՀ-ում

Կարևորելով հանրության առջև հասարակական պատասխանատվության իր հանձնառությունը և նպատակ ունենալով բարձրացնել շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում՝ Շիրակի պետական համալսարանի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի կողմից բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողների և շրջանավարտների համար ապրիլի 9-ից 12-ն անցկացվում է խորհրդատվական սեմինար-վերապատրաստում։
Վերապատրաստման ընթացքում մասնակից ուսանողներն ու շրջանավարտները նախապատրաստվելու են ուսուցչի թափուր տեղը համալրելու համար հայտարարված մրցույթին մասնակցելուն, ծանոթանալու են հարցաշարին, ուսումնական հաստատություններում գործող կարգերին և այլն։
Վերապատրաստման առաջին օրը մասնակիցներին ողջունեց և հաջող ընթացք մաղթեց ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը:
Սեմինարի դասընթացավարներն են ՇՊՀ-ի վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը, Ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանը։ Խորհրդատվական սեմինար-վերապատրաստումը ՇՊՀ-ի կողմից իրականացվում է անվճար։