«Ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի խնդիրները. ռուսական և արտասահմանյան փորձ» խորագրով 3-րդ միջազգային գիտամեթոդական գիտաժողով ՌԴ Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանում

ՌԴ Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանը 2024թ. սեպտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի խնդիրները. ռուսական և արտասահմանյան փորձ» խորագրով 3-րդ միջազգային գիտամեթոդական գիտաժողովը:

Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. օգոստոսի  25-ը ngolovko@ncfu.ru էլ. հասցեին ուղարկել մասնակցության հայտը և թեզիսը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):