Բուհ-դպրոց համագործակցության հերթական դրսևորումը ՇՊՀ-ում
Բուհ-դպրոց կապերն ավելի ամրապնդելու և զարգացնելու նպատակով այսօր «Պատմության դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնում հյուրընկալվել էր ՇՊՀ-ի դպրոցի պատմության ուսուցչուհի, մենթոր Անուշ Միքայելյանին։
Ա․ Միքայելյանն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց դպրոցում պատմության դասավանդման մեթոդաբանության արդի հիմնախնդիրները, հանրակրթական պետական չափորոշիչի կիրառման մեխանիզմը և նորարարական տեխնոլոգիաների արդյունավետությունը։
Հանդիպման ավարտին Ա․ Միքայելյանն ուսանողների հետ անցկացրեց հայտորոշիչ թեստ և նախագծային աշխատանք։