ՇՊՀ-ում անցկացվեց «Նախագծերի կառավարում» թեմայով խորհրդատվություն

«ՇՊՀ հիմնադրամի ակադեմիական խորհրդատվությունների կառավարման աշխատակարգի» համաձայն՝ այսօր համալսարանում անցկացվեց խորհրդատվություն-դասախոսություն «Նախագծերի կառավարում» թեմայով։ Բանախոսը Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Գևորգյանն էր։
 Ակադեմիական խորհրդատվության նպատակն էր ուսանողներին ներկայացնել նախագծերի կառավարման հիմնական փուլերը, մեթոդաբանությունները և գործիքները, որոնք կօգնեն արդյունավետ կազմակերպել և ղեկավարել նախագծեր։
 Դասախոսության ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև նախագծերի պլանավորման ձևերին, դրանց կառուցվածքային և վերջնարդյունքային առանձնահատկություններին։
 Դասախոսության ավարտին բանախոսը պատասխանեց մասնակիցների հարցերին։
Ակադեմիական խորհրդատվություններն իրականացվում են ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանի վերահսկողությամբ և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի համակարգմամբ։