«Մանկավարժության թվայնացում» խորագրով միջազգային ուսանողական օլիմպիադա

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպվում է «Մանկավարժության թվայնացում» խորագրով միջազգային ուսանողական օլիմպիադա՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:
Օլիմպիադան կանցկացվի հեռավար ձևաչափով:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել 2025թ. մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը՝ sdo.mpgu.org/site/index կայքում լրացնելով մասնակցության հայտը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):