«Գիտակրթական ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուանողական գիտական ընկերության կողմից 2025թ. ապրիլի 22-23-ին կազմակերպվում է «Գիտակրթական ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովը կանցկացվի առցանց-առկա ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. ապրիլի 18-ը՝ sss@isec.am էլ. հասցեին ուղարկելով մասնակցության հայտը և զեկուցումները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):