ՇՊՀ-ում ավարտվեցին պետական ամփոփիչ ստուգումները

Հունիսի 6-ին Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետում անցկացվեց «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտությունների բակալավրի առկա ուսուցման համակարգի ուսանողների պետական ամփոփիչ ստուգումները։
Այսպիսով, ավարտվեցին 2024-2025 ուսումնական տարվա վերջին պետական ամփոփիչ ստուգումները։
 Շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին և մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություն կյանքի հետագա փուլերում։