Ըմբիշ Մանվել Խաչատրյանը՝ միջազգային հուշամրցաշարի հաղթող
Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2024-2025 ուստարվա շրջանավարտ, միջազգային կարգի սպորտի վարպետ Մանվել Խաչատրյանը, Երևանում անցկացված Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 6-րդ միջազգային հուշամրցաշարում, 10 երկրների ըմբիշների պայքարում, ճանաչվել է հաղթող։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։