«Վահան Տերյան-140» խորագրով գիտաժողով

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համատեղ Վահան Տերյանի  140-ամյակի միջոցառումների շրջանակում 2025թ. հոկտեմբերին կազմակերպում է «Վահան Տերյան-140» խորագրով հոբելյանական գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. օգոստոսի 1-ը մասնակցության հայտը և զեկուցման ամփոփումը ներկայացնել կազմկոմիտեին՝ էլեկտրոնային տարբերակներն ուղարկելով vahanteryanconference140@gmail.com էլ. հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):