«Добросвет» խորագրով VII համառուսական (միջազգային մասնակցությամբ) ուսումնամեթոդական, ուսումնական և գիտական աշխատանքների մրցույթ
ՌԴ Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը 2025թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպում է «Добросвет» խորագրով VII համառուսական (միջազգային մասնակցությամբ) ուսումնամեթոդական, ուսումնական և գիտական աշխատանքների մրցույթ, որին կարող են մասնակցել դասախոսներ և գիտաշխատողներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտի էլեկտրոնային տարբերակը մինչև 2025թ. հոկտեմբերի 17-ը ուղարկել klimova.vn@yandex.ru էլ. հասցեին, իսկ տպագիր տարբերակն ու պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է առաքել մինչև 2025թ. հոկտեմբերի 27-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):