«Մանկավարժական սկիզբ — 2022 թ.» խորագրով երիտասարդ դասախոսների IV -րդ միջազգային մրցույթ

«Մանկավարժական սկիզբ — 2022 թ.» խորագրով երիտասարդ դասախոսների IV -րդ միջազգային մրցույթ

Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիան ԱՊՀ երկրների շարունակական մանկավարժական համակարգի երիտասարդ դասախոսների խորհրդի հետ համատեղ, անցկացնում է «Մանկավարժական սկիզբ -2022 թ.» խորագրով երիտասարդ դասախոսների IV միջազգային մրցույթ, որը նվիրված է Մոսկվայի պետական ​​մանկավարժական համալսարանի հիմնադրման 150-ամյակին և անվճար է։ Մրցույթն անցկացվում է  երիտասարդ դասախոսների կրթության որակը բարելավելու նպատակով , որը նաև հնարավրություն կստեղծի ամրապնդելու միջազգային համագործակցությունը  կրթության ոլորտում, լրացուցիչ պայմաններ կստեղծի գիտական և ստեղծագործական ներուժի զարգացման, երիտասարդ դասախոսների ինքնիրացման համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ-ի սեպտեմբերի 10-ը լրացնել մասնկացության հայտը հետևյալ էլեկտրոնային ձևաչափում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf_Q4ysimLlnv8mMXqIpVV1Ngzy7-LCxZWkuCPZwayEfhl0SQ/viewform ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):