Հանրապետական ուսանողական գիտաժողով ՇՊՀ-ում

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2022 Թ

ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

(փոփոխվել են ՇՊՀ-ի ուսանողական հանրապետական գիտաժողովի ժամկետները)

Շիրակի պետական համալսարանում 2022 թ-ի սեպետմբերի 30-ին կազմակերպվող հանրապետական ուսանողական գիտաժողովի ժամկետները փոփոխվել են այն տեղի է ունենալու 2022 թ.-ի նոյեմբերի 11-ին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • բնագիտություն և աշխարհագրություն
  • հայոց լեզու և գրականություն
  • օտար լեզուներ և գրականություն
  • պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  • տնտեսագիտություն
  • մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
  • մշակույթ և սպորտ
  • ռազմագիտություն:

Գիատաժողովին կարող են մասնկացել բակալավրի, մագիստրատուրայի և հետոզոտողի կրթական ծրագրերում սովորող ուսանողներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ.-ի հոկտեմբերի 20 լրացնել մասնակցության հայտը, ինչպես նաև sss@shsu.am  էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող պահանջների։

Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են առանձին նյութերի ժողովածուում: Մասնակցությունը հնարավոր է առկա և հեռավար:

Մանրամասների համար զանգահարել՝  094-49-37-93   հեռախոսահամարով։