«Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով N3 պարբերականում հոդվածների ընդունում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով  N 3 պարբերականի հոդվածներն ընդունվում են 2022 թ․-ի հունիսի 6–ից  սեպտեմբերի 30–ը ներառյալ։ Պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ–ի գիտական հրատարակությունների ցանկում։    Գիտական աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2022 թ․-ի  սեպտեմբերի     30–ն է։

Հոդվածներն ընդունվում են՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

 

Պարբերականի հիմնական բաժիններն են՝

 

  • օլիմպիական սպորտ․ օլիմպիզմը, օլիմպիական կրթությունը և ժառանգությունը ժամանակակից սպորտում,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները
  • հոգեբանական մտքի զարգացումը սպորտային գործունեության համատեքստում,
  • սպորտային գործունեության և առողջ ապրելակերպի  բժշկակենսաբանական հայեցակետերը,
  • ֆիզիկական վերականգնումը սպորտում,
  • ադապտիվ սպորտը ժամանակակից աշխարհում,
  • սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները,
  • նորարարական տեխնոլոգիաները սպորտի կառավարման գործընթացում։

 

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com):

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО

Տեղեկատվական նամակ