Հայտարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ասպիրանտներ և հայցորդներ,
Հայտնում ենք, որ, համաձայն 13.09.2022թ.-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) կողմից տարածված տեղեկատվության, հաշվի առնելով այն, որ «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» փոփոխությունների հիման վրա 2017թ.-ին մասնագիտական քննությունների ծրագրերը վերանայվել և փոփոխվել են՝ ըստ այդմ բոլոր ասպիրանտներն ու հայցորդները, ովքեր իրենց մասնագիտական քննությունները հանձնել են մինչև 2017թ.-ը, այդ քննությունները պետք է վերահանձնեն ըստ նորացված ծրագրերի ատենախոսության պաշտպանությունից առաջ՝ «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 19-րդ կետի պահանջներին համապատասխան։
Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն