Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման հայտարարություն

Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 𝟮𝟬𝟮𝟮-𝟮𝟬𝟮𝟯 ուստարվա համար ընդունվում են մինչև ս․թ․ սեպտեմբերի 𝟮𝟴-ը։

Առկա և հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակը, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանատ:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),

սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,

մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,

առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

 Հավելված

Հարցերի դեպքում դիմել ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին