«Տարեցների հոգածության կենտրոնի բնակիչների արժեքային կողմնորոշումները» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

«Կյանքի վերջին  շրջանում  մենք չենք հիշում մեր տարիները, մենք հիշում ենք մեր արժեքները»,-այս տողերով իր գիտական սեմինարն սկսեց Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Քնարիկ Հովակիմյանը:

Նա հանդիպման ժամանակ ներկայացրեց վերջին տարիների ընթացքում իր կողմից կատարված ուսումնասիրությունները  մարդու կյանքի այն փուլի վերաբերյալ, որը հաճախ ընկալվում է որպես ավարտ, սակայն հոգեբանական տեսանկյունից հանդիսանում է անցած ուղին ամբողջացնելու և իմաստավորելու ժամանակաշրջան:

Ինչպես բանախոսը նշեց, հետազոտության նպատակն է եղել բացահայտել տարեցների արժեքային կողմնորոշումների կապը նրանց հոգեկան կայունության և կյանքի իմաստավորման հետ:

Հանդիպման ավարտին Ք. Հովակիմյանը պատասխանեց ներկաների հարցերին:

« of 3 »