ՇՊՀ-ում կայացավ «Էկրանային կախվածության դրսևորումները կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ» թեմայով գիտական սեմինար

Երեխաների կողմից  թվային տեխնոլոգիաների կիրառման հարցը խիստ արդիական է, սակայն էկրանային կախվածությունը հանգեցնում է մի շարք հոգեբանական և ֆիզիկական խնդիրների առաջացմանը։

Ակնհայտ է, որ երեխայի էկրանային կախվածությունը ոչ այնքան նոր տեխնոլոգիաների, որքան դրանց սպառման մշակույթի խնդիր է։

Այս մասին գիտական սեմինարի ժամանակ խոսել է Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, հ.գ.թ., Հայկանուշ Կնյազյանը։

Բանախոսը ներկայացրել է իր վերլուծությունը երեխաների մոտ էկրանային կախվածության պատճառների, ախտանիշների, դրսևորումների և հաղթահարման ուղիների մասին։

Գիտական սեմինարի ավարտին Հ. Կնյազյանը պատասխանեց ներկաների հարցերին:

« of 2 »