Գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը «Հայոց ինքնության քրիստոնեական հարացույցը և գոյատևման կենսափիլիսոփայության ձևավորումը» թեմայով։
Բանախոս՝ Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ, փ․գ.թ․ Հայկ Հարոյանը վերլուծեց հայ ազգային հոգեկերտվածքին բնորոշ կենսափիլիսոփայության ձևավորման սոցիալ-հոգեբանական պատճառները, ինչպես նաև հիմնավորեց դրանք հաղթահարելու անհրաժեշտությունը՝ իբրև ազգային միասնության, պետական մտածելակերպի ու արժանապատիվ կյանքի հաստատման նախապայման։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով։
