ՇՊՀ-ում էր «Դեպի Հայք» -ի կամավորը
ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում կազմակերպվել էր գործնական պարապմունք բուհի և Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների մասնակցությամբ:
Գործնական դասին բանախոսությամբ հանդես եկավ «Դեպի Հայք» հիմնադրամի կամավոր՝ օրգանական քիմիայի դոկտոր, ֆրանսաբնակ Անժելա Կարապետյանը:
Նա ներկայացրեց ոլորտի այն նորությունները, որոնք իր՝ վերջին տարիների հետազոտությունների արդյունք են:
ՇՊՀ-ի դասախոս Լ. Մելքոնյանն էլ իր խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպումները, նշելով, որ սա լավագույն առիթ է՝ ծանոթանալու ոլորտի միջազգային փորձին ու նորություններին:
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:
