«Սպառողական վարքի նեյրոմարքեթինգային հետազոտությունների հեռանկարների վերլուծություն» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Շուշաննա Գրիգորյանը գիտական սեմինարի ժամանակ անդրադարձավ նեյրոմարքեթինգային գործիքակազմի կիրառությանը՝ սպառողների ուշադրության, հուզական արձագանքների և որոշումների կայացման մեխանիզմների բացահայտման և կանխատեսման տեսանկյունից։

Բանախոսն  անդրադարձավ նաև սպառողների որոշումների կայացման գործընթացներին՝ ներկայացնելով դրանց իմացաբանական և հուզական բաղադրիչները, ինչպես նաև համադրական վերլուծության ենթարկեց տարբեր գիտական դպրոցների տեսական մոտեցումները։

« of 2 »