Աշխատանքային քննարկում ՇՊՀ-ի որակի աջակից ուսանողների հետ

Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժինն աշխատանքային քննարկում անցկացրեց բուհի որակի աջակից ուսանողների հետ։

ՈԱ բաժնի պետ Գայանե Ավետիսյանը նշեց, որ համալսարանում առանձնահատուկ կարևորություն է տրվում ուսանողակենտրոն ուսուցմանը, ուստի ուսանողների ձայնը պետք է լսելի լինի կրթական գործընթացի իրականացման բոլոր փուլերում։ Ավետիսյանը նաև շեշտեց, որ նման հանդիպումների ընթացքում կարևոր է, որպեսզի ուսանողները ոչ միայն բարձրաձայնեն իրենց կարիքները, այլև ներկայացնեն դրանց լուծմանն առնչվող կառուցողական առաջարկներ։

Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանն էլ  ներկայացրեց անցկացված հարցումների ամփոփ վերլուծությունը։ Նա ընդգծեց ուսանողների ակտիվ և անաչառ մասնակցության կարևորությունը հարցումների անցկացման ընթացքում։

Հանդիպումն անցավ հարց ու պատասխանի և ակտիվ քննարկման մթնոլորտում։

« of 2 »