ՇՊՀ-ում անցկացվեց Ուսանողական մարզական խաղերի 27-րդ առաջնության սեղանի թենիսի մրցաշարը

Շիրակի պետական համալսարանում 4-րդ տարին անընդմեջ անցկացվեց Ուսանողական մարզական խաղերի առաջնության սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցում էին Հանրապետության 8-ից ավելի բուհերի 70 ուսանող-մարզիկներ։

Մայիսի 2-ին կայացած 27-րդ մրցաշարը աչքի ընկավ բարձր մրցակցությամբ, հետաքրքիր և լարված խաղերով, որոնց ընթացքում յուրաքանչյուր մասնակից ցուցադրեց ոչ միայն իր տեխնիկական հմտություններն, այլև կամք, տոկունություն և խաղային մտածողություն։

Թիմային ու անհատական համառ ու անզիջում մրցապայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.

Աղջիկների թիմային պայքար.

1-ին հորիզոնական՝ ՀՊՏՀ

2-րդ հորիզոնական՝ ՌՀՀ

3-րդ հորիզոնական՝ ՀԱՊՀ(պոլիտեխնիկ)

Տղաների թիմային պայքար.

1-ին հորիզոնական՝ ՀՖԿՍՊԻ

2-րդ հորիզոնական՝ ՌՀՀ

3-րդ հորիզոնական՝ ԵՊԲ

Աղջիկների անհատական պայքարում 1-ին պատվավոր հորիզոնականում էր Էլլադա Գևորգյանը (ՀԱՊՀ-պոլիտեխնիկ), 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մարիամ Համբարձումյանը (ՀՊՏՀ),  և 3-րդ  հորիզոնականը   Նելլի Խաչատրյանը (ԵՊՀ):

Տղաների անհատական պայքարում 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Ավետ Վասիլյանը (ՀՖԿՍՊԻ), 2-րդ հորիզոնականում էր Սարգիս Ավանեսյանը (ՌՀՀ), 3-րդ  հորիզոնականում՝ Նորայր Ղուկասյանը (ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ):

Միջոցառման փակման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Նա հորդորեց մասնակիցներին ակտիվորեն զբաղվել սպորտով՝ ընդգծելով դրա կարևոր դերը ուսանողական կյանքի ձևավորման գործում։

Մրցումներն անցան ջերմ և ընկերական մթնոլորտում։

Մրցաշարի ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:

« of 4 »