Շարունակվում են մասնագիտական կողմնորոշման այցերը ՇՊՀ
Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակներում անցնող շաբաթվա ընթացքում Շիրակի պետական համալսարան էին այցելել Շիրակի մարզի Երազգավորսի, Ազատանի, Աշոցքի միջնակարգ, Գյումրու թիվ 27 հիմնական դպրոցների, ինչպես նաև՝ «Նոր լույս» Մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի աշակերտները:
Ապագա դիմորդները համալսարանում ծանոթացան մասնագիտություններին, լաբորատորիաներին, շրջեցին բոլոր ֆակուլտետներում:
Նրանք հնարավորություն ունեցան նաև մասնակցելու սեմինար-հանդիպումների պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Նշենք, որ նման այցերը կարևոր խթան են բուհ-դպրոց կապերի բազմազանեցման, դրանք ամրապնդելու, աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը նպաստելու համար:
