ՇՊՀ-ում մեկնարկել է իրազեկման հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների համար
Այսօր ՇՊՀ-ի նիստերի դահլիճում կայացավ իրազեկման հանդիպում բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով սովորող առաջին կուրսեցիների մասնակցությամբ։
Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Նա շնորհավորեց ուսանողներին և հորդորեց լինել սկզբունքային, ակտիվ ու նպատակասլաց՝ կարևորելով մասնագիտական գիտելիքների ձեռքբերումը, անձնական զարգացումն ու համալսարանի ընձեռած հնարավորությունների լիարժեք օգտագործումը։
Այնուհետև ուսանողներին դիմեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը։ Նա անդրադարձավ կրեդիտային համակարգին, ինչպես նաև բուհում գործող գնահատման կարգի առանձնահատկություններին առնչվող հարցերը:
Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վ. Էլոյանը հանգամանորեն ներկայացրեց պետության կողմից տրամադրվող ուսման վարձի փոխհատուցումներից և ներբուհական զեղչային համակարգից օգտվելու հնարավորություններն ու դրանց կիրառման ընթացակարգերը։
Հանդիպման ավարտին առաջին կուրսեցիներին ողջունեց նաև ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Իրինա Մանուկյանը։ Նա ներկայացրեց Ուսանողական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, ուսանողների ներգրավվածության հնարավորությունները և խորհրդի կազմում ընդգրկվելու ընթացակարգը։
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։









