Հայտարարություն Ուսման վարձերի մասին
Հարգելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակում, ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի» (հաստատված՝ 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման կանոնակարգի (նոր խմբագրությամբ)» (հաստատված՝ Գիտական խորհրդի՝ 2026թ. օգոստոսի 31-ի նիստում), ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից օգտվելու համար առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, դիմումը համապատասխան փաստաթղթերի հետ միասին կարող են ներկայացնել իրենց ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ սովորողները՝ Ռազմական ամբիոնի պետին, մինչև 2026թ․ սեպտեմբերի 28-ը ներառյալ:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 1-ին հարկ, Դ1-14 սենյակ) բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00, ընդմիջում՝ ժ. 13:00-14:00:
