Ներբուհական կրթաթոշակ
Հարգելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակում, ըստ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման կանոնակարգի (նոր խմբագրությամբ)» (հաստատված՝ Գիտական խորհրդի՝ 2026թ. օգոստոսի 31-ի նիստում), ներբուհական միանվագ կրթաթոշակից օգտվելու համար բակալավրի առկա կրթական ծրագրով անվճար ուսուցման համակարգ ընդունված առաջին կուրսի այն ուսանողները, ովքեր ՇՊՀ ավագ դպրոցի շրջանավարտ են, դիմումը կարող են ներկայացնել իրենց ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ սովորողները՝ Ռազմական ամբիոնի պետին, մինչև 2026թ. սեպտեմբերի 28-ը ներառյալ:
Պահաջվող փաստաթղթեր՝
1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),
2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) (պատճենը)
3. ՇՊՀ ավագ դպրոցի ավարտական ատեստատը (պատճենը),
4. բանկային տվյալները (տեղեկատվություն բանկից՝ բանկի անվանման և հաշվեհամարի վերաբերյալ)։
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 1-ին հարկ, Դ1-14 սենյակ) բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00, ընդմիջում՝ ժ. 13:00-14:00:
