ՇՊՀ մագիստրատուրայի ուսանողների և շրջանավարտների ուսման վարձավճարի փոխհատուցում
Տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան՝ 2025-2026 ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար (մասնագիտություների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ) անհրաժեշտ է մինչև 2026թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին ներկայացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N1-ում նշված դիմումը և դիմումին կից հետևյալ փաստաթղթերը՝
1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),
2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) (պատճենը),
3. բանկային տվյալները (տեղեկատվություն բանկից՝ բանկի անվանման և հաշվեհամարի վերաբերյալ):
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 1-ին հարկ, Դ1-14 սենյակ) բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00, ընդմիջում՝ ժ. 13:00-14:00:
